Թոփ-5 տեղ Երևանում, ուր ավելի հաճախ են գնում տաքսիով

Թոփ-5 տեղ Երևանում, ուր ավելի հաճախ են գնում տաքսիով

22 мая 2019 г.
#taximaxim

"Maxim" սերվիսի մասնագետները վերլուծել են 2019 թվականի վիճակագրությունը և պարզել, թե Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը ինչ ուղղություններով են տաքսի պատվիրում:

Երևանի քարտեզի վրա ամենապահանջված վայրը "Երևան Մոլ" առևտրի կենտրոնն է՝ քաղաքում ուղևորությունների ընդհանուր թվի 0,49%-ը կատարվել է հենց այդ ուղղությամբ։ Երկրորդ տեղում է "Dalma Garden" ժամանցային համալիրը։ Այն հանդիպել է ուղևորությունների համապատասխանաբար 0,46%-ում։ Մի փոքր ավելի քիչ ուղևորվել են "Ռոսիա Մոլ" առևտրի կենտրոն (0,24%), այն հայտնվել է երրորդ տեղում։ Վարկանիշի չորրորդ տեղում է "Զվարթնոց" օդանավակայանը (0,2%): Թոփը եզրափակում է "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այդ ուղղությամբ ուղևորությունների մասնաբաժինը կազմել է ընդհանուր թվի 0.18%-ը։

Երևանում ամենահանրաճանաչ վայրերի վարկանիշը.

1. "Երևան Մոլ" առևտրի կենտրոն՝ 0,49%
2. "Dalma Garden" ժամանցային համալիր՝ 0,46%
3. "Ռոսիա Մոլ" առևտրի կենտրոն՝ 0,24%
4. "Զվարթնոց" օդանավակայան՝ 0,2%
5. "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ 0,18%

- Օդանավակայանները և առևտրի կենտրոնները ավանդաբար տաքսիների կենտրոնացման կետեր են: Մարդիկ, որպես կանոն, գնում են պայուսակներով կամ փաթեթներով, իսկ տաքսիներն օգնում են տեղափոխել ուղեբեռը։ Այդ պայմաններում ավելի հեշտ է օգտվել ավտոմեքենաների պատվերի ծառայություններից, քան հասնել հասարակական տրանսպորտով։ Կարծում եմ, որ մեր վարկանիշը միանգամայն կարելի է օգտագործել որպես ժամանցի ուղեցույց Երևանում, - ասում է Հայաստանում "Maxim" սերվիսի ղեկավար Լևոն Մուրադյանը: